[index]

arménien   հայերեն


Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր


ՆԵՐԱԾԱԿԱՆ
Քանզի մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվությունըև հավասար ու անօտարելի իրավունքները աշխարհի ազատության, արդարության ու խաղաղության հիմքն են.
Քանզի մարդու իրա վունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը խռոված բարբարոսական գործողությունների, քանի որ այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների ազատությունև զերծ կլինեն վախից ու կարիքից հռչակվել է որպես մարդկանց բարձրագույն ձգտում.
Քանզի անհրաժեշտ է, որպեսզի մարդը, որպես մի վերջին միջոցի, չդիմի ապստամբության ընդդեմ բռնության ու ճնշման, օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները.
Քանզի անհրաժեշտ է նպաստել ազգերի մեջ բարեկամական հարաբերությունների զարգացմանը.
Քանզի Միավորված ազգերի ժողովուրդները կանոնադրության մեջ վերահավաստել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, անձի արժանապատվության ու արժեքի, տղամարդու ու կնոջ հավասար իրավունքների նկատմամբև որոշել են ավելի մեծ ազատության պայմաններում նպաստել սոցիալական առաջընթացին ու կյանքի պայմանների բարելավմանը.
Քանզի անդամ պետությունները պարտավորվել են Միավորված ազգերի հետ համագործակցությամբ հասնել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրանց պահպանման.
Քանզի այս իրավունքների ու ազատությունների համընդհանուր ըմբռնումը կարեւորագույն նշանակություն ունի այս պարտա վորութ յան լիարժեք իրագործման համար.
ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ
ազդարարում է այս
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
որպես առաջադրանք բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որպեսզի յուրաքանչյուր անհատև հասարակության յուրաքանչյուր մարմին, մտքում մշտապես ունենալով այս Հռչակագիրը, ձգտի ուսուցման ու կրթության միջոցով նպաստել այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգալից վերաբերմունքինև ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովել դրանց համընդհանուր արդյունավետ ճանաչումն ու պահպանումը թե անդամ պետությունների ժողովուրդներիև թե դրանց իրավասու տարածքների ժողովուրդների կողմից:


Հոդված 1
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով: Նրանք ունեն բանականություն ու խիղճև միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն:


Հոդված 2
Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որեւէ խտրության` հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որեւէ այլ կարգավիճակի վրա:
Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչինքնակառավարվող կամ ինքնիշխանության որեւէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը:


Հոդված 3
Յուրաքանչյուր ոք ունի ապրելու, ազատության ու անձի անձեռնմխելիության իրավունք:


Հոդված 4
Ոչ ոք չպետք է լինի ստրկության կամ անազատ վիճակում. պետք է արգելվեն ստրկատիրության ու ստրուկների առուծախի բոլոր ձեւերը:


Հոդված 5
Ոչ ոք չպետք է ենթարկվի կտտանքների, դաժան, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի:


Հոդված 6
Ամեն ոք, ուր էլ որ լինի, իրավունք ունի ճանաչվել որպես իրավասուբյեկտ:


Հոդված 7
Բոլորը հավասար են օրենքի առջեւ, առանց որեւէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանվելու իրավունք: Բոլորը ունեն հավասար պաշտպանության իրավունք` ընդդեմ ցանկացած խտրականության, որով խախտվում է այս Հռչակագիրը, եւ ընդդեմ նման խտրականության մղող ցանկացած սադրանքի:


Հոդված 8
Ամեն ոք ունի ազգային լիազոր դատարանների միջոցով իր իրավունքների արդյունավետ վերականգնման իրավունք, եթե խախտվում են սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված նրա հիմնական իրավունքները:


Հոդված 9
Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, բանտարկության կամ արտաքսման:


Հոդված 10
Ամեն ոք իր իրավունքների ու պարտականությունների սահմանման համարև իր դեմ ցանկացած քրեական մեղադրանքի դեպքում, լիակատար հավասարության հիման վրա, իրավունք ունի, որ իր գործը արդարացի ու հրապարակայնորեն լսվի անկախ ու անկող մնապահ դատարանի կողմից:


Հոդված 11
1. Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անմեղ համարվել քանի դեռ նրա մեղքը չի ապացուցված օրենքով նախատեսված հրապարակային դատաքննությամբ, որի ժամանակ ապահովվեն նրա պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ երաշխիքները:
2. Ոչ ոք չի կարող դատապարտվել որպես հանցագործ որեւիցէ արարքի կամ բաց թողման համար, որը կատարվել է այնպիսի ժամանակ, երբ այն ազգային կամ միջազգային օրենքով հանցագործություն չի համարվել: Չի կարող սահմանվել նաեւ ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառվում էր հանցագործության կատարման ժամանակ:


Հոդված 12
Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական միջամտության իր անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ, իր տան, թղթակցությանև կամ իր պատվի ու համբավի դեմ կամայական ոտնձգության: Ամեն ոք ունի օրենքով պաշտպանվելու իրավունք ընդդեմ նման միջամտության կամ ոտնձգության:


Հոդված 13
1. Ամեն ոք ունի տեղաշարժվելուև բնակության վայր ընտրելու ազատության իրավունք յուրաքանչյուր պետության սահմաններում:
2. Ամեն ոք ունի ցանկացած երկրից, այդ թվում իր երկրից հեռանալուև իր երկիր վերադառնալու իրավունք:


Հոդված 14
1. Ամեն ոք իրավունք ունի այլ երկրներում հետապնդումից ապաստան որոնելև ապաստանից օգտվել:
2. Այս իրավունքը չի կարող գործադրվել այնպիսի ոչքաղաքական հանցագործությունների կամ արարքների համար հարուցված հետապնդությունների դեպքում, որոնք հակասում են Միավորված ազգերի նպատակներին ու սկզբունքներին:


Հոդված 15
1. Ամեն ոք ունի քաղաքացիության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ քաղաքացիությունը փոխելու իրավունքից:


Հոդված 16
1. Չափահաս տղամարդիկ ու կանայք, առանց որեւէ ցեղային, ազգային կամ կրոնական սահմանափակման, իրավունք ունեն ամուսնանալև ընտանիք հիմնել: Նրանք հավասար իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքումև ամուսնալուծության ժամանակ:
2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող կողմերի լիարժեք ու ազատ համաձայնության դեպքում:
3. Ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն էև պաշտպանվելու իրավունք ունի հասարակության ու պետության կողմից:


Հոդված 17
1. Ամեն ոք ունի սեփականություն ունենալու իրավունք` ինչպես մենակ, այնպես էլ ուրիշների հետ միասին:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփականությունից:


Հոդված 18
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք. այս իրավունքը ներառնում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատությունև իր դավանանքին կամ համոզմունքներին հետեւելու ազատություն, մենակ կամ ուրիշների հետ համատեղ, հրապարակայնորեն կամ գաղտնի` քարոզի, ժամերգության, կրոնական ու ծիսական արարողությունների ձեւով:


Հոդված 19
Ամեն ոք ունի համոզմունքներ ունենալուև արտահայտվելու իրավունք. այս իրավունքը ներառնում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալուև տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն, լրատվության ցանկացած միջոցներով, անկախ պետական սահմաններից:


Հոդված 20
1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք:
2. Ոչ ոք չի կարող հարկադրաբար անդամակցվել որեւէ միության:


Հոդված 21
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մասնակցել իր երկրի կառավարմանը` անմիջաբար կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով:
2. Յուրաքանչյուր ոք իր երկրում ունի պետական ծառայություն կատարելու հավասար իրավունք:
3. Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իրավազորության հիմքը. այս կամքի արտահայտությունը պետք է լինեն պարբերական ու անեղծ ընտրությունները, որոնք պետք է իրագործվեն համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկության կամ համարժեք ազատ ընտրական ընթացակարգերի միջոցով:


Հոդված 22
Յուրաքանչյուր ոք, որպես հասարակության անդամ, սոցիալական ապահովության իրավունք ունի, օգտվում է իր արժանապատվությանև իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներից ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով, յուրաքանչյուր պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան:


Հոդված 23
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխտանքային պայմաններիև գործազրկությունից պաշտպանվելու իրա վունք:
2. Յուրաքանչյուր ոք, առանց որեւիցէ խտրականության, ունի հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք:
3. Յուրաքանչյուր ոք ունի արդարացի ու համապատասխան վարձատրության իրավունք, որով ապահովվի մարդկային արժանապատվությանը վայել իր ու իր ընտանիքը գոյությունը, իսկ անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապավության այլ միջոցներով:
4. Յուրաքանչյուր ոք ունի իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ստեղծելուև դրանց անդամակցելու իրավունք:


Հոդված 24
Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի, այդ թվում` աշխատանքային ժամերի չափավոր սահմանափակմանև պարբերական վճարովի արձակուրդների իրավունք:


Հոդված 25
1. Յուրաքանչյուր ոք ունի կենսամակարդակի իրավունք, որը իրև իր ընտանիքի համար ապահովի առողջություն ու բարեկեցություն, այդ թվում` սնունդ, հագուստ, բնակարան ու բժշկական սպասարկում, անհրաժեշտ սոցիալական ծառայություններև ապահովագրության իրավունք գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիության, ծերությանև այն դեպքերում, երբ գոյության միջոցների ձեռքբերումը չի պայմանավորված իրենից կախված հանգամանքներով:
2. Մայրերն ու մանուկներն ունեն հատուկ հոգածության ու օժանդակության իրավունք: Բոլոր երեխաները` ծնված ամուսնությունից կամ արտաամուսնական կապերից, օգտվում են նույն սոցիալական պաշտպանությունից:


Հոդված 26
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Կրթությունը, առնվազն տարրական ու հանրակրթական փուլերում, պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պետք է լինի պարտադիր: Տեխնիկական ու մասնագիտական կրթությունը լինելու է ընդհանուրի համար մատչելի, իսկ բարձրագույն կրթությունը` բոլորի համար հավասարապես մատչելի, հիմնված ընդունակությունների վրա:
2. Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանըև մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն պետք է նպաստի բոլոր ազգերի, ցեղային կամ կրոնական խմբերի միջեւ փոխ ըմբռնմանը, հանդուրժող ականությանն ու բարեկամությանըև էլ ավելի նպաստի Միավորված ազգերի խաղաղապահպան գործունեությանը:
3. Ծնողներն ունեն իրենց երեխաներին տրվող կրթության տեսակի ընտրության առաջնային իրավունք:


Հոդված 27
1. Յուրաքանչյուր ոք ունի իր համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը դրվատելու, գիտական առաջընթացին մասնակցելուև դրա բարիքներից օգտվելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք պաշտպանության իրավունք ունի իր բարոյական ու նյութական շահերի համար, որոնք արդյունք են իր իսկ հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական ցանկացած աշխատանքի:


Հոդված 28
Յուրաքանչյուր ոք ունի սոցիալական ու միջազգային կարգուկանոնի իրավունք, որի դեպքում լիովին իրագործելի են այս Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատությունները:


Հոդված 29
1. Յուրաքանչյուր ոք պարտականություններ ունի համայնքի նկատմամբ, ուրև միայն հնարավոր է իր անձի ազատ ու լիարժեք զարգացումը:
2. Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս, յուրաքանչուր ոք պետք է ենթակա լինի միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են ուրիշների իրավունքների ու ազատությունների համար պատշաճ ճանաչում ու հարգանք ապահովելուև բարոյականության, հասարակական կարգուկանոնի ու ընդհանուր բարեկեցության արդարացի պահանջները ժողովրդավարական հասարակարգում բավարարելու համար:
3. Այս իրավունքների ու ազատությունների իրականացումը ոչ մի դեպքում չպետք է հակասի Միացյալ ազգերի նպատակներին ու սկզբունքներին:


Հոդված 30
Այս Հռչակագրում ոչ մի բան չի կարող մեկնաբանվել որպես որեւէ իրավունքի տրամադրում որեւիցէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անձանց զբաղվելու մի որեւէ գործունեությամբ կամ արարքով, որոնք ուղղված լինեն Հռչկագրում շարադրված ազատությունների ու իրավունքների ոչնչացմանը:
[index]